Միջազգային փորձ՝ հայ բուժքույրերի համար․ Սառա Լոուրին՝ «Բուժքույրական սատելիտային սիմպոզիում»-ի խոսնակ

Սառա Լոուրին (Sarah Lowry, DNP) ուռուցքաբանական և պալիատիվ խնամքի ոլորտում փորձառու բուժքույր-մասնագետ է, որը համադրում է կլինիկական աշխատանքը, կրթությունը և գիտահետազոտական գործունեությունը։ Նա ներկայումս դասավանդում է Օրեգոնի առողջապահության և գիտությունների համալսարանում (OHSU)՝ բժշկության ֆակուլտետի կազմում։

Նրա մասնագիտական գործունեության հիմնական ուղղություններն են ուռուցքաբանական պացիենտների աջակցության բարելավումը, բարդ ցավային իրավիճակների կառավարումը, ինչպես նաև պալիատիվ խնամքի ինտեգրումը բուժման ողջ ընթացքի մեջ։

Սառա Լոուրին ակտիվորեն ներգրավված է բուժքույրական կրթական ծրագրերի մշակման և իրականացման մեջ, հանդիսանում է ELNEC նախաձեռնության դասախոս և մասնակցում է միջազգային կրթական ծրագրերի տարբեր երկրներում։

Որպես «Բուժքույրական սատելիտային սիմպոզիում»-ի բանախոս՝ նա հայ բուժքույրերին կծանոթացնի ժամանակակից մոտեցումներին, գործնական օրինակներին և կլինիկական մտածողությանը՝ հիմնված իրական փորձի վրա։

Հերթագրվել

010283800 Հերթագրվել