Կարեն Մելիքսեթյանը մասնակցել է “The Max Foundation”-ի ամենամյա “Maximize Life Gala”-ին

«Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքի ղեկավար Կարեն Մելիքսեթյանը, որպես պատվավոր հյուր, մասնակցել է “The Max Foundation”-ի ամենամյա “Maximize Life Gala”-ին։ Այս կարևոր միջոցառումը ոչ միայն բարձրացնում է քաղցկեղի մասին իրազեկվածությունը, այլ նաև միջոցներ է հավաքագրում բուժառուներին աջակցելու նպատակով:

Բացի այդ, Կարեն Մելիքսեթյանը մասնակցել է հիմնադրամի նոր “Think Thank” նախաձեռնության առաջին ժողովին։ “Think Thank”-ը հիմնադրամի հետագա ռազմավարության, դեղամիջոցների և բժշկական ծառայությունների հավասար հասանելիության խնդիրների և խոչընդոտների լուծմանն ուղղված նախաձեռնություն է։ Այս նախաձեռնության հավաքները լինելու են շարունակական։

Ամերիկյան “The Max Foundation” բարեգործական հիմնադրամը մեր կենտրոնի հավատարիմ գործընկերներից է։ Այն ստեղծված է աջակցելու քաղցկեղ ունեցող բուժառուներին՝ ապահովելով ախտորոշման, թանկարժեք դեղորայքի, անհրաժեշտ տեխնոլոգիաների հասանելիություն ամբողջ աշխարհում։

Հիմնադրամի մեծ աջակցության շնորհիվ այժմ քրոնիկ լիմֆոլեյկոզ ունեցող մեր բուժառուներին հասանելի է գերժամանակակից Brukinsa (Zanubrutinib) դեղորայքը, որը լայն հնարավորություններ է ընձեռում՝ էականորեն բարելավելով կյանքի որակը։

Հերթագրվել

010283800 Հերթագրվել