Home Նորություններ Ի՞նչ է պլազմաֆերեզը և ո՞ր դեպքերում է այն կիրառվում․ Արթուր Դաբիկյան
Ի՞նչ է պլազմաֆերեզը և ո՞ր դեպքերում է այն կիրառվում․ Արթուր Դաբիկյան
Պլազմաֆերեզը բուժական միջամտություն է, որը կիրառվում է որպես հավելյալ թերապիա բուժող բժշկի կողմից նշանակված բուժմանը։
Պրոցեդուրայի ժամանակ ամբողջական արյունից անջատվում է արյան հեղուկ մասը՝ պլազման, որը կարող է պարունակել օրգանիզմի համար անպիտան և վնասակար գործոններ, ինչպիսիք են աուտոիմուն հակամարմինները, ալերգենները, տոքսինները, նյութափոխանակության արգասիքները, լիպոպրոտեիններ և այլն։
ՀՀ ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի բժիշկ-փոխներարկաբան Արթուր Դաբիկյանը «Բուժ Ինֆո — ՇԱՆԹ ՀԸ» հաղորդման շրջանակում ներկայացրել է պլազմաֆերեզի արդյունավետությունը, կիրառվող ապարատների առանձնահատկությունները, ցուցումները և եզակի հակացուցումները։
Ամբողջական նյութը՝ տեսանյութում։