Home Նորություններ Հայաստանում տարեկան գրանցվում է շուրջ 100–120 առաջնային մանկական քաղցկեղի դեպք․ Հ1/ Գրիգոր Վարդանյան, Ջուլիետա Հովեյան
Հայաստանում տարեկան գրանցվում է շուրջ 100–120 առաջնային մանկական քաղցկեղի դեպք․ Հ1/ Գրիգոր Վարդանյան, Ջուլիետա Հովեյան
Մանկական քաղցկեղը դատավճիռ չէ։ Թեպետ ախտորոշումը մեծ մարտահրավեր է յուրաքանչյուր ընտանիքի համար, այսօր բժշկության զարգացումների և Հայաստանում հասանելի ժամանակակից բուժման մեթոդների շնորհիվ բազմաթիվ երեխաներ հաղթահարում են հիվանդությունը և վերադառնում լիարժեք կյանքի։ Մեր երկրում բուժելիության ցուցանիշները համադրելի են միջազգային տվյալների հետ։
Կարևոր օրվան ընդառաջ «Առավոտ լուսո» հաղորդման տաղավարում հյուրընկալվել էին ՀՀ ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի մանկական բաժանմունքի բժիշկ-արյունաբան Գրիգոր Վարդանյանը և մանկական արյունաբան-ուռուցքաբան Ջուլիետա Հովեյանը։ Մասնագետների խոսքով՝ Հայաստանում տարեկան գրանցվում է շուրջ 100–120 առաջնային մանկական քաղցկեղի դեպք։ Դրանցից առավել հաճախ հանդիպում են արյան չարորակ հիվանդությունները, իսկ հաջորդ տեղում՝ կենտրոնական նյարդային համակարգի ուռուցքները։
Յուրաքանչյուր իրազեկման քայլ կարող է դառնալ ևս մեկ երեխայի կյանքի հնարավորություն։