Հայաստանում առաջին անգամ կատարվել է ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստում․ միջամտությունն իրականացվել է բարեհաջող

Հայաստանում՝ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում առաջին անգամ կատարվել է ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստում` արյունաբանական չարորակ հիվանդության դեպքում:

Կրիտիկական 100 օրն անցել է և բժիշկները փաստում են` բարդագույն միջամտությունը բարեհաջող է իրականացվել, երեխայի կյանքը փրկվել է:

Մինչև հիմա թանկարժեք այս միջամտության համար տարեկան 6-7 երեխա ստիպված մեկնում էր արտասահմանյան առաջատար կլինիկաներ: Սա Առողջապահության նախարարության կարևորագույն ծրագրերից է, որը մեծ պրոֆեսիոնալիզմով իրականացրեց մեր կենտրոնը: Սրանով Հայաստանում մանկական ուռուցքաբանության ոլորտում ևս մեկ նշանակալի ձեռքբերում գրանցվեց:

Հերթագրվել

010283800 Հերթագրվել