Մեծահասակների կլինիկա-դիսպանսերային բաժանմունք

«Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում Մեծահասակների կլինիկա-դիսպանսերային բաժանմունքը ստեղծվել է 1964 թվականին։ Բաժանմունքը մասնագիտացած է չարորակ արյունաբանական հիվանդությունների շարունակական վերահսկման և թիրախային բուժման ոլորտում։
Բաժանմունքում իրականացվում է՝
առաջնակի պացիենտների խորհրդատվություն և ախտորոշում,
արյունաբանական հիվանդություններով մեծահասակների դիսպանսերային հսկողություն,
ֆիզիկապես պահպանված արյան հիվանդություններ ունեցող հիվանդների քիմիաթերապիայի և իմունաթերապիայի ժամանակակից չափորոշիչներին համապատասխան բուժօգնություն (ցերեկային ստացիոնար)։
Մեծահասակների կլինիկա-դիսպանսերային բաժանմունքում առկա մի շարք ծառայություններ եզակի են Հայաստանում և հասանելի են միայն «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում:
Դրանք են՝

  • Միելոմային հիվանդության դեղորայքային թերապիա,
  • Լիմֆոմաների երկրորդ գծի թերապիա,
  • Սուր և քրոնիկ լեյկեմիաների ժամանակակից կառավարում,
  •  Թարթչաբջջային լեյկոզի քիմիաթերապիա և այլն։

Բաժանմունքում դիսպանսեր հսկողության և բուժման ենթակա հիվանդություններ են՝

  • Լիմֆոմաներ (բոլոր տեսակները),
  • Միելոմային հիվանդություն,
  • Սուր և քրոնիկ լեյկեմիաներ,
  • Միելոպրոլիֆերատիվ հիվանդություններ՝ քրոնիկ միելոլեյկոզ, միելոդիսպլազիաներ, միելոֆիբրոզ, իսկական պոլիցիտեմիա, քրոնիկ միելոմոնոցիտային լեյկոզ,
  • Լիմֆոպրոլիֆերատիվ հիվանդություններ՝ քրոնիկ լիմֆոլեյկոզ, թարթչաբջջային լեյկոզ,
  • Սակավարյունություններ՝ արյան համակարգի հիվանդություններով պայմանավորված,
  • Արյան այլ չարորակ հիվանդություններ։

Կարևոր է ընդգծել, որ Մեծահասակների կլինիկա-դիսպանսերային բաժանմունքում կազմակերպվում են դեղորայքային բուժման բոլոր ժամանակակից տեսակները՝ ներառելով ինչպես ստանդարտ քիմիաթերապևտիկ բուժումները, այնպես էլ նորագույն իմունոթերապևտիկ և թիրախային բուժման տարբերակները։ Պացիենտների բուժումը հիմնված է միջազգային /NCCN, ELN, EHA-ESMO /ուղեցույցների վրա։
Բաժանմունքի բժիշկները պարբերաբար մասնակցում են վերապատրաստումների։ Մինչ այս մասնագետները վերապատրաստվել են առաջատար միջազգային կենտրոններում (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, ՌԴ) և հանդիսանում են միջազգային մասնագիտական ասոցիացիաների (EHA, ELN, SOHO, ERIC, ASCO) անդամներ։

# Անուն Նմուշ Արժեք
1