Մեծահասակների արյունաբանական կլինիկական բաժանմունք

Մեծահասակների արյունաբանական կլինիկական բաժանմունքը հիմնադրվել է 1947 թվականին՝ նպատակ ունենալով ՀՀ-ում զարգացնել բարձր մակարդակի համաշխարհային ստանդարտներին համապատասխանող արյունաբանական ծառայություններ՝ մեծահասակ բուժառուների համար։

Մեծահասակների արյունաբանական կլինիկական բաժանմունքը հանդիսանում է առաջին կենտրոնացված մասնագիտացված բաժանմունքը ՀՀ-ում, որը նվիրված է բացառապես մեծահասակ արյունաբանական հիվանդություններ ունեցող պացիենտներին։ Այն միակն է իր տեսակի մեջ՝ համատեղելով կլինիկական փորձը, հետազոտական բաղադրիչը և պացիենտակենտրոն խնամքը՝ ստեղծելով միջազգային չափանիշներին համապատասխան միջավայր։

Բուժումն իրականացվում է նորագույն միջազգային ուղեցույցներին համապատասխան` EHA, NCCN, ELN և այլ միջազգային կազմակերպությունների կողմից ընդունված ստանդարտներով: Բաժանմունքը սերտ համագործակցում է «Ոսկրածուծի Ցողունային Բջիջների Փոխպատվաստման» բաժանմունքի հետ` ապահովելով ինչպես նախապատրաստում, այնպես էլ հետփոխպատվաստումային բուժում:

Բաժանմունքն ապահովում է ամբողջական բուժական մոտեցում` կազմակերպելով խորհրդատվություններ տարբեր պրոֆիլի մասնագետների հետ` էնդոկրինոլոգ, ինֆեկցիոնիստ, նյարդաբան, հոգեբան, սրտաբան, գաստրոէնտերոլոգ, ատամնաբույժ և այլն:
Բաժանմունքում աշխատում է Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրոպայի և Ռուսաստանի լավագույն կլինիկաներում վերապատրաստված, երկարամյա աշխատանքային փորձ
ունեցող բուժանձնակազմ: Բաժանմունքի բժիշկները հանդիսանում են միջազգային արյունաբանական ասոցիացիաների (EHA, SOHO, ERIC, ELN, SIOG) անդամներ, ինչպես նաև միջազգային գիտագործնական գիտաժողովների և սեմինարների մշտական մասնակիցներ:
Բաժանմունքում աշխատում է Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրոպայի և Ռուսաստանի լավագույն կլինիկաներում վերապատրաստված, երկարամյա աշխատանքային փորձ ունեցող բուժանձնակազմ: Բաժանմունքի բժիշկները հանդիսանում են միջազգային արյունաբանական ասոցիացիաների (EHA, SOHO, ERIC, ELN, SIOG) անդամներ, ինչպես նաև միջազգային գիտագործնական գիտաժողովների և սեմինարների մշտական մասնակիցներ:

# Անուն Նմուշ Արժեք
1