Ապլաստիկ անեմիան հազվագյուտ, լուրջ արյունաստեղծ խանգարում է, որի դեպքում ոսկրածուծը դադարում է բավարար քանակությամբ արյան բջիջներ (էրիթրոցիտներ, լեյկոցիտներ, թրոմբոցիտներ) արտադրել։ Արդյունքում զարգանում են սակավարյունություն, իմունային թուլություն և արյունահոսության բարձր ռիսկ։
Ախտանշաններն են քրոնիկ հոգնածությունը, գլխապտույտը, վարակների հաճախականությունը, արյունահոսությունները, կապտուկները, սրտի զարկերի հաճախացումը, շնչառական դժվարությունը։
Ախտորոշման համար իրականացվում է՝
- Արյան ընդհանուր քննություն՝ պանցիտոպենիա (երեք տեսակի բջիջների նվազում),
- Ոսկրածուծի բիոպսիա,
- Վարակային և գենետիկ թեստավորում՝ պատճառի պարզաբանման համար։