Արյան փոխներարկում՝ ամբուլատոր պայմաններում․ Նոր ծառայություն «Յոլյան» կենտրոնում

«Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում ներդրվել է նոր ծառայություն՝  արյան փոխներարկում՝ ամբուլատոր պայմաններում։

Կենտրոնը եզակիներից է Հայաստանում, որտեղ արյան փոխներարկումն իրականացվում է բժիշկ-փոխներարկաբանների կողմից, ինչն ապահովում է գործընթացի լիարժեք վերահսկելիությունն ու մասնագիտական մոտեցումը։ Ծառայությունը մատուցվում է տեխնիկապես համալրված միջավայրում։

Ամբուլատոր պայմաններում իրականացվող արյան փոխներարկումը կատարվում է պահպանելով արյան բաղադրամասերի փոխներարկման բոլոր փուլերը․

  • պացիենտի արյան խմբի և ռեզուս գործոնի որոշում,
  • համատեղելի դոնորական արյան ընտրություն,
  • կենսաբանական փորձի կատարում (փոքր քանակով փոխներարկում),
  • բուն փոխներարկման գործընթաց և հետփոխներարկումային հսկողություն։

Ծառայությունը ներկայումս հասանելի է միայն «Յոլյան» կենտրոնի Արյան բանկում, սակայն նախատեսվում է ապագայում այն ներդնել  նաև արյան ծառայության մարզային բաժանմունքներում։

Հերթագրվել

010283800 Հերթագրվել