Ոսկրածուծի փոխպատվաստում. 28-ամյա երիտասարդի պատմությունը 

«Երբ առաջին անգամ լսում ես՝ թվում է, թե կյանքդ կանգ առավ…»

28-ամյա երիտասարդի մոտ ախտորոշվել էր սուր լեյկոզ։ Քիմիաթերապիան արդյունք չտվեց, և միակ լուծումը դարձավ ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստումը։

Բուժառուն ուներ նաև սնկային թոքաբորբ, ինչը մեծացնում էր ռիսկերը։ «Հիվանդության նահանջից հետո որոշում կայացվեց իրականացնել փոխպատվաստումը», — նշում է բժիշկ Ներսես Ղահրամանյանը։

Չնայած հետփոխպատվաստումային բարդություններին, «Յոլյան» կենտրոնում իրականացված միջամտությունը հաջողությամբ հաղթահարվեց։ Այսօր՝ շուրջ 190 օր անց, հիմնական ռիսկերը արդեն անցյալում են։

Հերթագրվել

010283800 Հերթագրվել