Home Նորություններ «1/5000». նախագիծ` ուղղված ՀՀ-ում արյան անվարձահատույց և կանոնավոր դոնորության զարգացմանը
«1/5000». նախագիծ` ուղղված ՀՀ-ում արյան անվարձահատույց և կանոնավոր դոնորության զարգացմանը
Արյան ստացման միակ աղբյուրը մարդն է․ միայն արյան դոնորի շնորհիվ է հնարավոր դառնում մարդկային կյանքեր փրկելու համար անհրաժեշտ արյան պաշարների համալրումը։
«1/5000»-ը ակումբ է, որն ստեղծվել է իր շուրջը համախմբելու մարդկանց, ովքեր պատրաստ են կատարել կանոնավոր արյունատվություն՝ տարեկան 2-4 անգամ՝ կյանքեր փրկելու համար նվիրաբերելով սեփական արյունը ։
«1/5000» ակումբի առաջին պատվավոր անդամը դարձավ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

5000-ից մեկը դառնալ կարող է յուրաքանչյուր անձ, ով չունի հակացուցումներ արյունատվության համար։
Այս մարդասիրական արշավին միանալու համար հարկավոր է այցելել «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Արյան Բանկ՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը՝ 09։00-ից 12։30-ն։
Հասցե՝ Հր․ Ներսիսյան 7