Գիտական օրը համախմբում է ոլորտի մասնագետներին՝ քննարկելու հեմոստազի համակարգի խանգարումների ախտորոշման հնարավորությունները, միջազգային փորձն ու կլինիկական պրակտիկայում կիրառվող ժամանակակից մոտեցումները։
«Յոլյան» կենտրոնի տնօրեն Հայկ Գրիգորյանը բացման խոսքով հանդես եկավ Ստագոյի գիտական օրվա շրջանակում՝ ընդգծելով հեմոստազի խանգարումների ախտորոշման ժամանակակից մոտեցումների, մասնագիտական համագործակցության, ինչպես նաև արդի գիտելիքի և փորձի փոխանակման կարևորությունը։