Home Նորություններ «Յոլյան» կենտրոնի իմունաարյունաբանության բաժանմունքը համալրվել է նոր սարքով
«Յոլյան» կենտրոնի իմունաարյունաբանության բաժանմունքը համալրվել է նոր սարքով
Ավելի անվտանգ դոնորական արյուն, արյան հետազոտությունների գերճշգրիտ եւ գերարագ արդյունքներ, ամբողջովին ավտոմատացված համակարգ. «Յոլյան» կենտրոնի իմունաարյունաբանության բաժանմունքը համալրվել է նոր սարքով:



Նոր՝ ORTHO VISION Swift իմունաարյունաբանական ախտորոշման ավտոմատացված սարքը կարող է ժամում մշակել տասնյակ նմուշներ և վերլուծել արդյունքները, ինչպես նաև փորձարկման արդյունքները պահել ներկառուցված հիշողության մեջ։ Սարքի առավելությունից է նաև նմուշների ավելացման հնարավորությունը` ցանկացած ժամանակ՝ առանց դադարեցնելու արդեն իսկ գործող հետազոտական աշխատանքը:
Համակարգը թույլ է տալիս միաժամանակ իրականացնել իմունաարյունաբանական հետազոտությունների այնպիսի շրջանակ, ինչպիսին են`
- Արյան ABO, Rh-Hr եւ Kell պատկանելիության որոշում,
- Էրիթրոցիտար համակարգի անտիգենների որոշում ընդլայնված սանդղակով (Kk, MNSs, P, Duffi, Kidd, Lewis, Lutheran),
- Հակաէրիթրոցիտար հակամարմինների որոշում (ըստ միջազգային ստանդարտների),
- Ռեզուս համակարգի հակամարմինների որոշում Կումբսի անուղղակի ռեակցիայով,
- Cross-matching ռեակցիա արյան բաղադրամասերի և ոսկրածուծի ընտրության համար,
- Արյան էրիթրոցիտար խիմերիզմի որոշում փոխներարկումների և փոխպատվաստման ժամանակ,
- ABO համակարգի իմուն հակամարմինների (հեմոլիզինների) որոշում,
- Արյան բաղադրամասերի ընտրություն (էրիթրոցիտար զանգված, թարմ սառեցված պլազմա, թրոմբոցիտներ),
- Կումբսի ուղղակի և անուղղակի ռեակցիաների որոշում:
Նոր ավտոմատացված սարքը հնարավորություն է տալիս հետազոտություններն իրականացնել ավելի բարձր որակով ու ճշգրտությամբ: