Home Նորություններ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի գիտական գծով փոխտնօրեն է նշանակվել Աստղիկ Ոսկանյանը
«Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի գիտական գծով փոխտնօրեն է նշանակվել Աստղիկ Ոսկանյանը

Կենտրոնի գիտական գծով փոխտնօրեն է նշանակվել Մեծահասակների արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար, բժիշկ-արյունաբան Աստղիկ Ալեքսեյի Ոսկանյանը։
2020թ․-ից Աստղիկ Ոսկանյանը ղեկավարում է Յոլյան կենտրոնի Մեծահասակների արյան հիվանդությունների կենտրոնը: 2018-2020թթ․ աշխատել է Գերմանիայում որպես բժիշկ-արյունաբան՝ Մաննհայմի համալսարանական հիվանդանոցի օնկո-հեմատոլոգիայի կլինիկայում, 2015-2020` բժիշկ-գիտաշխատող (CML IV, CML VI, EuroSki), Հայդելբերգի համալսարանի բժշկական ֆակուլտետ , Գերմանիա, 2015թ՝․ Կլինիկական հետազոտական ծրագիր, Հայդելբերգի համալսարանի բժշկական ֆակուլտետ, Գերմանիա, 2009-2015՝ բժիշկ-արյունաբան, քիմիաթերապիայի կլինիկա, «Մուրացան» համալսարանական հիվանդանոց։ Աստղիկ Ոսկանյանը մասնակցել է միջազգային բազմաթիվ գիտաժողովների, հանդիսանում է Armenian Association of Hematology and Oncology-ի համահիմնադիրը, ինչպես նաև բազմաթիվ միջազգային կազմակերպությունների ակտիվ անդամ է՝ MDS Foundation (Center of Excellence), ELN, DGHO։
Մեծաթիվ գիտական աշխատանքների հեղինակ է՝ տպագրված արտասահմանյան և տեղական գիտական ամսագրերում: