«Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնը՝ EHA 2025 կոնգրեսում

2025 թ. հունիսին Իտալիայի Միլան քաղաքում կայացավ Եվրոպական հեմատոլոգիական ասոցիացիայի ամենամյա՝ EHA 2025 կոնգրեսը՝ միավորելով աշխարհի առաջատար հեմատոլոգներին՝ նորագույն գիտական և կլինիկական ձեռքբերումները ներկայացնելու և քննարկելու նպատակով։  EHA (European Hematology Association) համարվում է հեմատոլոգիայի ոլորտում ամենահեղինակավոր կառույցներից մեկը, որի ամենամյա կոնգրեսը կարևոր հարթակ է գիտական նորույթների ներկայացման, համագործակցության ձևավորման և ոլորտային գիտելիքի արդիականացման համար։

Այս տարի կոնգրեսին Հայաստանից «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնը ներկայացավ բազմամասնագիտական թիմով․ մասնակցեց 11 բժիշկ, ներկայացվեց գիտական 5 զեկույց (աբստրակտ) հետևյալ թեմաներով՝

CD56 EXPRESSION AS A PROGNOSTIC MARKER IN MULTIPLE MYELOMA: A RETROSPECTIVE COHORT STUDY

Topic: Myeloma and other monoclonal gammopathies — Biology & translational research

Gevorg Avagyan, Nerses Ghahramanyan, Hayk Grigoryan, Yervand Hakobyan, Gohar Tadevosyan, Marina Ghazaryan, Astghik Voskanyan

 CHARACTERISTICS OF ARMENIAN CHRONIC LYMPHOCYTIC LEUKEMIA (CLL) PATIENTS DIAGNOSED FROM 2019-2023

Topic:  Chronic lymphocytic leukemia and related disorders — Biology & translational research

Gevorg Saghumyan, Nerses Ghahramanyan, Hayk Grigoryan, Lilit Matinyan, Naira Simonyan, Vahagn Tamazyan, Karen Meliksetyan, Yervand Hakobyan, Hasmik Oseyan, Astghik Voskanyan

 EPIDEMIOLOGICAL INSIGHTS INTO THALASSEMIA IN ARMENIA: DETECTION, UNDERDIAGNOSIS, AND THE NEED FOR SCREENING AND GENETIC STUDIES

Topic:  Thalassemias

Maria Badikyan, Astghik Voskanyan, Nata Melkikyan, Hasmik Maghakyan, Liana Hambardzumyan, Araqsya Vanoyan, Hayk Grigoryan, Heghine Khachatryan

 INCIDENCE OF MULTIDRUG RESISTANT GRAM-NEGATIVE BACTERIA ISOLATED FROM POSITIVE BLOOD CULTURES OF PATIENTS WITH HEMATOLOGIC MALIGNANCIES IN ARMENIA

Topic:  Infections in hematology (incl. supportive care/therapy)

Diana Soghomonyan, Marieta Meliksetyan, Anna Arshakyan, Lusine Harutyunyan, Astghik Voskanyan, Lilit Sargsyan, Samvel Danielyan, Hayk Grigoryan

 PET-ADAPTED APPROACHES TO PRIMARY THERAPY FOR CLASSICAL HODGKIN LYMPHOMA IN ARMENIA, A MIDDLE-INCOME COUNTRY.

Topic:  Hodgkin lymphoma — Clinical

Davit Melkonyan, Levon Evoyan, Miranush Saaryan, Marine Melik-Andreasyan, Yervand Hakobyan, Astghik Voskanyan, Hayk Grigoryan, Lusine Sahakyan, Deivid Badalian

Ներկայացված աշխատանքներում անդրադարձ է կատարվել Հայաստանում հեմատոլոգիական հիվանդությունների առանձնահատկություններին և միջազգային չափանիշներին համահունչ բուժման ու ախտորոշման ռազմավարություններին։

Կոնգրեսից հետո գիտական արդյունքներն ու միջազգային փորձը մեր մասնագետների կողմից ներկայացվել է նաև «Յոլյան» կենտրոնում՝ ներքին կրթական միջոցառումների շրջանակում, ինչը հնարավորություն տվեց քննարկել ձեռքբերումները, փորձի փոխանակման ուղիները և միջազգային լավագույն փորձի կիրառումը մեր երկրում։ Մենք կարևորում ենք մասնագիտական շարունակական զարգացումը և նորարարության ներդրումը մեր կենտրոնում՝ ի նպաստ պացիենտների  կյանքի որակի բարելավմանը։

Հերթագրվել

010283800 Հերթագրվել