Տոնական օրերին Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում հյուրընկալվեցին այցելուներ, ովքեր իրենց ուշադրությամբ և ջերմ վերաբերմունքով ուրախացրին կենտրոնում բուժում ստացող փոքրիկներին։
Խաղը, անկեղծ շփումը և փոքրիկ անակնկալները ստեղծեցին ջերմ միջավայր՝ ապահովելով դրական հույզեր և հիշեցնելով, որ երեխաները միայնակ չեն իրենց բուժման ճանապարհին։
Կենտրոնը շնորհակալություն է հայտնում բոլոր հյուրերին, ովքեր իրենց ներկայությամբ և հոգատարությամբ գունավորեցին մեր փոքրիկ բուժառուների օրերը։