Home Նորություններ Թբիլիսիում անցկացվել է արյունաբանական չարորակ նորագոյացությունների ախտորոշման ու բուժման մեթոդներին նվիրված դասընթաց
Թբիլիսիում անցկացվել է արյունաբանական չարորակ նորագոյացությունների ախտորոշման ու բուժման մեթոդներին նվիրված դասընթաց
Եվրոպական արյունաբանական (EHA), Հայկական արյունաբանական (ՀԱԱ) և Վրաստանի ոսկրածուծի փոխպատվաստման (GBMTA) ասոցիացիաների համատեղ ջանքերով հոկտեմբերի 18-20-ը Թբիլիսիում անցկացվեց արյունաբանական չարորակ նորագոյացությունների ախտորոշման ու բուժման մեթոդներին նվիրված դասընթաց։



EHA-ն Եվրոպայի խոշորագույն կազմակերպությունն է, որի գործունեությունն ուղղված է արյունաբանության ոլորտի զարգացմանը։ Այն միավորում է ավելի քան 5000 անդամների ամբողջ Եվրոպայից և աշխարհից՝ նպատակ ունենալով խթանել գիտական հետազոտությունները, կրթությունը և բուժառուների խնամքը արյունաբանության ոլորտում։
Երկու տարին մեկ անցկացվող դասընթացին այս տարի ՀԱԱ-ի կողմից ներկայացվեց 3 զեկույց։ Այս դասընթացի կազմակերպչական գործում առանցքային էր ՀԱԱ-ի նախագահ Երվանդ Հակոբյանի դերը։ Նշենք նաև, որ որպես համակազմակերպիչ երկիր՝ կենտրոնի մասնագետները 5-րդ անգամ էին մասնակցում դասընթացին, որից 2-ը՝ Վրաստանի հետ համատեղ։