Ոսկրածուծի փոխպատվաստում․ հնարավորություններն ու մարտահրավերները Հայաստանում

Ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստման ժամանակ կարող են առաջանալ տարբեր բարդություններ, որոնք պացիենտը պետք է հաղթահարի բուժման ընթացքում։ Դրանք կարևոր է ճիշտ ժամանակին ախտորոշել, արդյունավետ կառավարել և հնարավորինս կանխարգելել։

«Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքի ղեկավար Կարեն Մելիքսեթյանը հյուրընկալվել է Հայաստանի Հանրային Ռադիո «Ես առողջ եմ» հաղորդաշարին։

Հարցազրույցի ընթացքում մասնագետը խոսել է ոսկրածուծի փոխպատվաստման՝ աշխարհում ամենաբարդ համարվող միջամտություններից մեկի մասին, որը արյան որոշ հիվանդությունների բուժման ժամանակակից և երբեմն միակ արդյունավետ տարբերակն է։

Փոխպատվաստման իրականացումը բավականին թանկարժեք է։ Համեմատելով զարգացած բազմաթիվ երկրների հետ՝ Հայաստանում այն իրականացվում է առավել մատչելի պայմաններով՝ ապահովելով գին–որակ լավագույն համադրությունը։

Ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստման իրականացման համար Հայաստանում, անկախ ախտորոշումից, յուրաքանչյուր պացիենտի տրամադրվում է պետական աջակցություն, որը ծածկում է բուժման արժեքի մի մասը։ Մինչև 25 տարեկան պացիենտների դեպքում բուժման համար անհրաժեշտ գումարի մնացած հատվածը փոխհատուցում է Սիթի օֆ Սմայլ բարեգործական հիմնադրամը։ 26 և բարձր տարիքի պացիենտների դեպքում մնացած գումարը հոգում են ընտանիքները, անհատական դրամահավաքները կամ այլ հիմնադրամները։ Ամբողջական հարցազրույցը՝ ստորև։

Հերթագրվել

010283800 Հերթագրվել