Նոյեմբերի 12-ը պաթոլոգների միջազգային օրն է

Այսօր աշխարհի բազմաթիվ երկրներում նշվում է պաթոլոգների միջազգային օրը

Պաթոլոգի աշխատանքը (ախտաբանի) կայանում է հիվանդությունների պատճառների, ընթացքի և բնույթի ուսումնասիրության մեջ՝ հիմնականում հյուսվածքների և բջիջների մակարդակում։

Պաթոլոգիան բժշկական գիտության հիմքն է․ այն կապում է լաբորատոր հետազոտությունների արդյունքները կլինիկական պրակտիկայի հետ՝ օգնելով բժիշկներին ճշգրիտ ախտորոշել հիվանդությունները և իրականացնել արդյունավետ բուժում։

«Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում Հիստոպաթոլոգիայի և իմունահիստոքիմիայի լաբորատորիան հիմնադրվել է 2015թ․-ին։ Շարունակաբար զարգացնելով ու բարելավելով տեխնիկական հնարավորություններն ու մեթոդները, մասնագիտական կրթությունը, այսօր կարող ենք նշել, որ այն հանդիսանում է լիմֆոմաների և արյունաբանական այլ հիվանդությունների ախտորոշման ու մոնիթորինգի լավագույն լաբորատորիան Հայաստանում։ Յուրաքանչյուր հետազոտված նմուշ մեզ մեկ քայլով ավելի է մոտեցնում հիվանդների բուժման ավելի լավ արդյունքներին։

Միասին շարունակենք գիտության զարգացումը՝ ավելի առողջ աշխարհի համար։

Հերթագրվել

010283800 Հերթագրվել