Միջազգային ստանդարտին համապատասխանության սերտիֆիկատ` ԱՆ «Յոլյան» ԱՈւԿ-ին

ՀՀ ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնը ստացել է ՀՍՏ ԻՍՕ 9001-2016 սերտիֆիկատ՝ լաբորատոր, արյունաբանական և փոխներարկումային բժշկական ոլորտներում։ Այն միջազգային ISO 9001-2015 ստանդարտի տեղայնացված տարբերակն է, որն ապահովում է կառավարման արդյունավետ համակարգ և գործընթացների վերահսկելիություն ու հետագծելիություն։ Հանրապետական նշանակության կենտրոնի համար սա ևս մեկ կարևոր քայլ է, որը թույլ է տալիս բարձրացնել բուժսպասարկման, ծառայությունների և հետազոտությունների որակը։

Սերտիֆիկացման ընթացքում մշակվել են աշխատանքային ընթացակարգեր, SOP-եր, իրականացվել է ներքին աուդիտ, կենսառիսկերի գնահատում, գույքագրում, ինչպես նաև աշխատակիցների կոմպետենտության գնահատում և վերապատրաստում որակի կառավարման թեմայով։

ՀՍՏ ԻՍՕ 9001-2016-ը ներդրվում է հետևյալ ոլորտներում՝

  • լաբորատոր՝ կենսաքիմիա, հեմոստազ, իմունարյունաբանություն (իմունֆենոտիպավորում), շճաբանություն, բջջաբանություն (ցողունային բջիջներ), հյուսվածքաբանություն (իմունահիստոքիմիա), մանրէաբանություն (սանիտարական մանրէաբանություն), գենետիկա,
  • արյունաբանություն և ոսկրածուծի ցողունային բջիջների փոխպատվաստում,
  • փոխներարկումային բժշկություն՝ արյան բաղադրամասերի պատրաստում, որակի ստուգում, պահում և բաշխում։


Այս ստանդարտը ներդրվել է նաև Արյան բանկում և Արյան բանկի մարզային կայաններում։  


Կարևորելով պացիենտների համար որակյալ և միջազգային չափանիշներին համապատասխան ծառայությունների մատուցումը, մեր առաջիկա քայլերն ուղղված կլինեն, նախևառաջ, մոտակա երեք տարիների ընթացքում ձեռք բերած ստանդարտի վերահաստատմանը, ինչը հնարավորություն կտա ստանալ հավատարմագրում, այսինքն աակրեդիտացիա, ինչպես նաև զուգահեռ կձեռնարկվեն քայլեր միջազգային հավատարմագրման հասնելու համար։

Հերթագրվել

010283800 Հերթագրվել