Home Նորություններ Միջազգային նվաճումներ․ մեր մասնագետները հաջողությամբ մասնակցեցին EHA հեմատոլոգիական քննությանը
Միջազգային նվաճումներ․ մեր մասնագետները հաջողությամբ մասնակցեցին EHA հեմատոլոգիական քննությանը
Մեր կենտրոնի 5 մասնագետներ՝ բժիշկ-արյունաբաններ Հասմիկ Օսեյանը, Քլոդեթ Ստեփանյանսը, Արաքսյա Վանոյանը, կլինիկական օրդինատորներ Արման Վարդևարյանը և Ալիտա Նիկողոսյանը, այս տարի հաջողությամբ մասնակցեցին Եվրոպական հեմատոլոգիական ասոցիացիայի (EHA) կողմից կազմակերպված արյունաբանության գիտելիքների գնահատման քննությանը։

Այս քննությունն արդեն երրորդ անգամ է անցկացվում Հայաստանում, ինչը վկայում է մեր կենտրոնի շարունակական ձգտման մասին՝ պահպանելու եվրոպական որակի չափանիշները մասնագիտական զարգացման և ծառայություննեի որակի ապահովման մեջ։
2012 թվականից Հայկական արյունաբանական ասոցիացիան հանդիսանում է Եվրոպական հեմատոլոգիական ասոցիացիայի լիիրավ անդամ։ Այս անդամակցությունը հնարավորություն է տալիս հետևել եվրոպական առաջատար փորձին և ներգրավվել մասնագիտական գործընթացներում։
Մենք կարևորում ենք շարունակական կրթությունն ու մասնագիտական աճը: