Միասին՝ կյանքի համար․ Նախաձեռնությանը միացել են ՀՀ-ում գործող բազմաթիվ կազմակերպություններ

2025 թվականի ընթացքում բազմաթիվ կազմակերպություններ միացան ՀՀ ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Արյան բանկի նախաձեռնություններին՝ կազմակերպելով կամավոր, անվարձահատույց արյունատվություններ և իրենց ներդրումն ունենալով երկրի արյան պաշարների համալրման գործում։

Այս համագործակցությունները ևս մեկ անգամ հաստատեցին, որ սոցիալական պատասխանատվությունը սկսվում է գիտակցված քայլերից, իսկ մեկ արյունատվությունը կարող է նպաստել մինչև երեք կյանքի փրկությանը։

Կենտրոնը շնորհակալություն է հայտնում բոլոր այն կազմակերպություններին և նրանց աշխատակիցներին, որոնք իրենց մասնակցությամբ և մարդասիրությամբ աջակցեցին այս կարևոր նախաձեռնությանը՝ նպաստելով իրական և դրական փոփոխությունների իրականացմանը։

https://www.youtube.com/watch?v=BoJxOeSKWwk

Հերթագրվել

010283800 Հերթագրվել