Մանե Գիժլարյանը` «Կանայք առողջապահության ոլորտում» համաշխարհային մրցանակի հաղթող

«Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի՝ Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի մանկական արյունաբան և ցողունային բջիջների փոխպատվաստման մասնագետ Մանե Գիժլարյանը «Կանայք առողջապահության ոլորտում» համաշխարհային մրցանակի հաղթողներից մեկն է: Բժշկուհին հաղթող է ճանաչվել “The Rising Star Award” («Ծագող աստղ մրցանակ») անվանակարգում Հայաստանում մանկական ցողունային բջիջների ալոգեն փոխպատվաստման (HSCT) ոլորտում իր աշխատանքի, ինչպես նաև բժշկության ու գիտության ոլորտների երիտասարդ կանանց մեծապես ոգեշնչելու համար: Մրցանակների հանձնումը տեղի է ունեցել Էդինբուրգի բժշկական թագավորական քոլեջում անցկացված Ինգլիս բարեգործական պարահանդեսի ընթացքում` խրախուսելով առողջապահության ոլորտում կարիերային մեծ ներուժ և նվիրվածություն ցուցաբերող կանանց:

Հերթագրվել

010283800 Հերթագրվել