«Այն ամենն ինչ պետք է իմանալ արյան ընդհանուր քննության մասին». Լույս է տեսել Հայկ Գրիգորյանի մասնագիտական ձեռնարկը

Մեր կենտրոնի մասնագետները, կլինիկական գործունեությունից զատ, մշտապես աշխատում են փոխանցել գիտելիքները նաև մասնագիտական գրականության միջոցով՝ հեղինակելով ուսումնա-մեթոդական ձեռնարկներ։ 

Lույս է տեսել «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն, բժիշկ-արյունաբան Հայկ Գրիգորյանի ձեռնարկը՝ նախատեսված ներկա և ապագա բժիշկների համար․ «Այն ամենն ինչ պետք է իմանալ արյան ընդհանուր քննության մասին»։ 

«Ժամանակակից արյունաբանական անալիզատորները հնարավորություն են տալիս իրականացնել արյան կառուցվածքային բաղադրիչների մանրակրկիտ, բազմակողմանի հետազոտություն, որի միջոցով ստացվող մեծաքանակ ցուցանիշները զգալիորեն ընդլայնում են ավանդական արյան ընդհանուր քննության բովանդակությունը և հնարավորություն ընձեռում մեկ հետազոտությամբ կարճ ժամանակահատվածում ստանալ հսկայական տեղեկատվություն, որի համապարփակ և գրագետ վերլուծությունը կարող է նպաստել տարբեր հիվանդությունների և ախտաբանական վիճակների ախտորոշմանը, բուժման անհրաժեշտության, վերջինիս ընտրության և էֆեկտիվության գնահատմանը»։ 

Ձեռնարկը տալիս է հանգամանալից ինֆորմացիա արյան ընդհանուր քննության և նրա բաղկացուցիչների վերաբերյալ։

Հերթագրվել

010283800 Հերթագրվել