Home Նորություններ Հայաստանում մինչև 25 տարեկան պացիենտների քաղցկեղի բուժումը՝ առանց ընտանիքի համար ֆինանսական բեռի
Հայաստանում մինչև 25 տարեկան պացիենտների քաղցկեղի բուժումը՝ առանց ընտանիքի համար ֆինանսական բեռի
Հայաստանում մինչև 25 տարեկան յուրաքանչյուր անձ, որի մոտ ախտորոշվում է չարորակ նորագոյացություն կամ արյան չարորակ հիվանդություն, ստանում է լիարժեք և շարունակական բուժօգնություն՝ առանց ընտանիքի վրա ֆինանսական բեռի։
Պետական պատվերի շրջանակում նրանց համար ապահովվում է անվճար ներհիվանդանոցային բուժում՝ ներառյալ ախտորոշում, վիրահատություն, քիմիաթերապիա և հսկողություն։
Միևնույն ժամանակ ծախսերը, որոնք չեն փոխհատուցվում պետական պատվերով, օրինակ՝ որոշ թանկարժեք դեղեր, թանկարժեք լաբորատոր հետազոտություններ, հոգում է «City of Smile Charitable Foundation / Սիթի օֆ Սմայլ բարեգործական հիմնադրամ»-ը։ Աջակցության շրջանակներում պացիենտներին և նրանց ընտանիքի անդամներին տրամադրվում է նաև հոգեսոցիալական ծառայություն, և բուժման ողջ ընթացքում պացիենտը ստանում է օրական 4-անգամյա սնունդ։
Համատեղ համակարգի շնորհիվ՝ այս տարիքային խմբի պացիենտները ստանում են քաղցկեղի համալիր և արդյունավետ բուժում, իսկ նրանց ընտանիքները չեն բախվում ֆինանսական դժվարությունների։ Աջակցությունը տրամադրվում է բոլորին՝ անկախ սոցիալական կարգավիճակից։ Նրանք բոլորն ունեն հավասար հնարավորություն՝ հաղթահարելու հիվանդությունը և վերադառնալու բնականոն կյանքին։