Հայաստանում արյան պահանջարկը շարունակում է բարձր մնալ, սակայն միաժամանակ նկատվում է դոնորների թվի կայուն աճ, այդ թվում՝ անվարձահատույց արյունատվության ոլորտում։ Այս դրական միտումը կարևոր դեր ունի արյան պաշարների ապահովման հարցում։
Միևնույն ժամանակ, արյան խմբերի բաշխվածությունը նույնպես ազդեցություն ունի հասանելիության վրա։ Հայաստանում ամենատարածված արյան խումբը A(II) Rh+ է, ուստի դրա պահանջարկը ևս բարձր է։ Իսկ ամենահազվադեպ հանդիպող խումբը AB(IV) Rh− է, հետևաբար դրա թե´ պահանջարկը և թե´ առաջարկը համեմատաբար քիչ է՝ պայմանավորված տվյալ խմբի ցածր տարածվածությամբ բնակչության շրջանում։
Factor TV-ի ամբողջական անդրադարձն արյան դոնորությանն ու Արյան բանկի գործունեությանը` ԱՅՍՏԵՂ