Հայ-ֆրանսիական բժշկական գիտաժողովին ելույթ կունենա հայտնի իտալացի արյունաբան պրոֆեսոր Տիցիանո Բարբուին

«Միելոպրոլիֆերատիվ հիվանդությունների և սուր լեյկոզների մահացության ու հսկողության համակարգերի անհավասարությունները. պատմական և ժամանակակից մոտեցումներ» խորագրով գիտագործնական գիտաժողովին կմասնակցի միջազգային ճանաչում ունեցող արյունաբան պրոֆ. Տիցիանո Բարբուին (Իտալիա)։

Պրոֆեսորը համաշխարհային հեղինակություն է կլինիկական արյունաբանության և հետազոտությունների ոլորտում։ Նա հիմնադրել է Բերգամոյի «Ospedali Riuniti» հիվանդանոցի Արյունաբանության բաժինը, համահիմնադիր է FROM Research Foundation-ի և ղեկավարել է բազմաթիվ միջազգային գիտական կառույցներ։ Պրոֆ. Բարբուին հեղինակ է ավելի քան 700 գիտական հոդվածների, և նրա անունը կապված է առանցքային կլինիկական փորձարկումների հետ (ECLAP, CYTO-PV, Low-RISK PV):

Ելույթի թեմա՝ Միելոպրոլիֆերատիվ նորագոյացությունների (ՄՊՆ) ախտորոշման, բուժման և երկարատև արդյունքների հասանելիության անհավասարությունները։

Գիտաժողովը կազմակերպվում է ՀՀ ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի, Հայկական արյունաբանական ասոցիացիայի,  GREATLEAP COST Action-ի և Transplant for Armenia-ի կողմից։

Հերթագրվել

010283800 Հերթագրվել