Հայ-ֆրանսիական բժշկական գիտաժողովի հաջորդ բանախոսը ֆրանսիացի պրոֆեսոր Ֆիլիպ Մորոն է 

Ֆրանսիայում Նանտի համալսարանական հիվանդանոցի Հեմատոլոգիայի բաժնի ղեկավար և կլինիկական հեմատոլոգիայի պրոֆեսոր Մորոյի գործունեությունը նվիրված է բազմակի միելոմայի ուսումնասիրությանը։ Նա երկու անգամ ղեկավարել է Ֆրանսախոս Միելոմայի Ինտերգրուպը (IFM), ներկայումս Միջազգային Միելոմա Միության (IMS) նախագահն է և International Myeloma Working Group-ի ղեկավար կազմի անդամ։

Պրոֆեսոր Մորոն հեղինակ է ավելի քան 500 գիտական հոդվածների, որոնք հրապարակվել են NEJM, The Lancet, JCO, Lancet Oncology և Blood ամսագրերում։ Նա պարբերաբար հանդես է գալիս ելույթներով աշխարհի առաջատար գիտաժողովներում (ASH, ASCO, EHA): 2018թ․ արժանացել է Robert A. Kyle Lifetime Achievement Award մրցանակին։

 Ելույթի թեմա՝ «Բազմակի միելոմայի բուժման նոր ստանդարտներ և գլոբալ փորձառություն»։

Գիտաժողովը կազմակերպվում է ՀՀ ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի, Հայկական արյունաբանական ասոցիացիայի,  GREATLEAP COST Action-ի և Transplant for Armenia-ի կողմից։

Հերթագրվել

010283800 Հերթագրվել