Home Նորություններ Հայ բժիշկների գիտական ներդրումը՝ միջազգային հարթակներում․ Աննա Սևոյան
Հայ բժիշկների գիտական ներդրումը՝ միջազգային հարթակներում․ Աննա Սևոյան
Նոյեմբերի 3-4-ին «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի արյունաբան Աննա Սևոյանը մասնակցել է Դուբայում կայացած Քաղցկեղի հետազոտման և բուժման 5-րդ միջազգային գիտաժողովին։



Նա ներկայացրել է զեկույց՝ «Հայաստանում սուր լեյկոզի ախտորոշման և վարման փորձը 2016-2020 թթ․-ին» թեմայով։ Զեկույցում անդրադարձել է նշված ժամանակահատվածում ոլորտում առաջացած մարտահրավերներին և վերջին տարիների նորարարական մոտեցումերին։ Զեկույցի համար Աննա Սևոյանն արժանացել է «Outstanding Oral Presentation» հավաստագրին։
Գիտաժողովը միավորել է աշխարհի տարբեր երկրներից ակնառու մասնագետների՝ քննարկելու քաղցկեղի բուժման նորագույն տեխնոլոգիաները, գիտական ձեռքբերումներն ու միջազգային համագործակցության հնարավորությունները։