Արյունատվության նախաձեռնությունը վերածվում է համատեղ շարժման․ արշավին միացող բժշկական հաստատությունները ձևավորում են համագործակցության լայն հարթակ՝ նպաստելով ՀՀ-ում արյան անհատույց նվիրատվության մշակույթի կայուն արմատավորմանը։
«Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի և ՀՀ առողջապահության նախարարության համատեղ ծրագրին փետրվար ամսին միացել էին՝
Ashtarak Medical Center / Աշտարակ ԲԿ,
Ապարան Բժշկական Կենտրոն։Հիշե՛ք՝ յուրաքանչյուր նվիրատվություն իրական աջակցություն է հազարավոր մեր քաղաքացիների համար․ միասին մենք կարող ենք ապահովել արյան պաշարների կայունությունն ու հասանելությունը մեր երկրում։