HomeՆորություններԳործիքային ախտորոշումը՝ ժամանակակից ու ճշգրիտ բժշկության հիմքում
Գործիքային ախտորոշումը՝ ժամանակակից ու ճշգրիտ բժշկության հիմքում
Հայաստանի Հանրային Ռադիոյի «Ես առողջ եմ» հաղորդման շրջանակում «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Գործիքային ախտորոշման բաժնի ղեկավար Մարտին Նուբարյանը խոսել է քաղցկեղի ախտորոշման համար ընտրվող տարբեր մեթոդների, կենտրոնի հագեցվածության և մասնագիտական պատրաստվածության մասին։ Անդրադարձել է նաև մասնագիտական մի շարք կարևոր հարցերի, որոնք հաճախ տրվում են պացիենտների կողմից։
«Բժիշկ-մասնագետի կողմից հետազոտությունների նպատակային նշանակումը շատ կարևոր է, և որոշ մեթոդներ կարող են փոխլրացնել միմյանց՝ ապահովելով առավել ճշգրիտ ախտորոշում», — նշել է մասնագետը։