Գիտական և մասնագիտական ձեռքբերումներ՝ SIOP 57-րդ տարեկան համագումարի շրջանակում

Մանկական արյունաբանության և ուռուցքաբանության ոլորտի ամենահեղինակավոր միջազգային հարթակներից մեկում՝ SIOP (International Society of Paediatric Oncology) 57-րդ տարեկան համագումարի ընթացքում «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի թիմը ներկայացրել է մի շարք գիտական աշխատանքներ և արժանացել միջազգային գնահատանքի:

Մերի Պետրոսյանը արժանացել է St. Jude-ի դրամաշնորհին և ընտրվել է Asian Pediatric Hematology and Oncology Group (APHOG)-ի արյունաբանության աշխատանքային խմբի գլխավոր համակարգող։

Էմմա Թադևոսյանը ստացել է SIOP Global Health Network-ի դրամաշնորհ՝ գլոբալ առողջապահական նախաձեռնություններում ակտիվ ներգրավվածության համար։

Ջուլիետա Հովեյանը պարգևատրվել է Young SIOP Network Leadership Award (YSNLA) մրցանակով՝ մանկական ուռուցքաբանության ոլորտում իր առաջնորդական գործունեության համար։

Բացի այդ Աննա Ավագյանը, ACT for Children նախաձեռնության շրջանակում բանավոր զեկույցով ներկայացրել է Հայաստանում մանկական քաղցկեղի ախտորոշման որակի բարելավման ծրագիրը։

Ալիսա Քամալյանը հանդես է եկել բանավոր զեկույցով` ներկայացնելով «Երբ ծաղկում են ծառերը. հաղթահարելով բուժման ուղին» գիրքը։ Գիրքը պատմում է քաղցկեղից բուժված երեխաների անցած ճանապարհի, դժվարությունների ու հաղթահարման ուղիների մասին։

Ռուզաննա Պապյանը հանդիսացել է Education Day կրթական ծրագրի համակարգողներից և մոդերատորներից՝ ակտիվ մասնակցությամբ SIOP կոնգրեսի կրթական նիստերի կազմակերպմանը և անցկացմանը։ Բացի այդ, նա որպես SIOP-ի Դեռահասների և երիտասարդ մեծահասակների (AYA) աշխատանքային խմբի ղեկավար, ներկայացրել է թիմի աշխատանքը պոստերի ձևով, ընդգծելով այս ոլորտում իրականացվող նախաձեռնությունները և համագործակցությանները։

Թիմի կազմում հանդես են եկել նաև Լալա Վաղարշակյանը, Անահիտ Զախարյանը, Սաթեն Հովհաննիսյանը, Մարիամ Մինասյանը  և Հենրիկ Գրիգորյանը։

Հերթագրվել

010283800 Հերթագրվել