Home Conferances Հայ-ֆրանսիական բժշկական գիտաժողով Երևանում
Հայ-ֆրանսիական բժշկական գիտաժողով Երևանում
ՀՀ ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնը, Հայկական արյունաբանական ասոցիացիան և GREATLEAP COST Actio-ը համատեղ կազմակերպում են գիտագործնական միջոցառում՝ «Միելոպրոլիֆերատիվ հիվանդությունների և սուր լեյկոզների մահացության ու հսկողության համակարգերի անհավասարությունները. պատմական և ժամանակակից մոտեցումներ» խորագրով գիտաժողով։
Միավորելով հայ և ֆրանսիացի մասնագետներին մեկ հարկի տակ՝ գիտաժողովի մասնակիցներին հնարավորություն կընձեռնվի ծանոթանալու քրոնիկ միելոպրոլիֆերատիվ հիվանդությունների, սուր լեյկոզի ախտորոշման, բուժման և համաճարակաբանական հարցերին:
Գիտաժողովը ներկայացված է ՇՄԶ հավաստագրման:
Գիտաաժողովը կկայանա ս․թ․ հոկտեմբերի 3-5-ին, Երևան քաղաքում (Իբիս Երևան կենտրոնում)։
Թիրախային լսարան՝ արյունաբաններ, ուռուցքաբաններ, լաբորատոր մասնագետներ, կլինիկական ախտաբաններ, կլինիկական մանրէաբաններ, գիտաշխատողներ։
Հաղորդակցման լեզուներ՝ հայերեն և անգլերեն (ապահովված է համաժամանակյա թարգմանություն՝ հայերեն անգլերեն)։