Բուժքույրական Սատելիտային Սիմպոզիում

Բուժքույրական միջազգային գիտաժողով Երևանում

Հունվարի 19–20-ին Երևանում կկայանա «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոն»-ի,

Open Medical Institute (OMI)-ի, Հայկական արյունաբանական ասոցիացիայի և «Ուռուցքաբանության, արյունաբանության և պալիատիվ խնամքի բուժքույրերի միության» համատեղ կազմակերպած միջազգային գիտաժողովը բուժքույրերի համար։

«Բուժքույրական սատելիտային սիմպոզիում» խորագրով երկօրյա միջոցառումը OMI-ի կողմից Հայաստանում կազմակերպվում է առաջին անգամ և հանդիսանում է կարևոր քայլ Հայաստանի բուժքույրական կրթության և մասնագիտական կարողությունների զարգացման ճանապարհին։

Գիտաժողովը նպատակ ունի բարձրացնել բուժքույրերի մասնագիտական պատրաստվածությունը՝ հատկապես ծանր և կյանքի համար վտանգավոր հիվանդություններով պացիենտների խնամքի ոլորտում՝ առաջարկելով միջազգային մակարդակի, ապացույցների վրա հիմնված գիտելիքներ և գործնական մոտեցումներ։

Վայրը՝ Երևան,

Օրերը՝ 2026 թ․ հունվարի 19–20-ին,

Ժամերը՝ 09:00–17:00-ն

Նախատեսված է բուժքույրերի համար։

ԳԻՏԱԺՈՂՈՎԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ Է ՇՄԶ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ։

Մասնակիցների թիվը սահմանափակ է։ Մասնակցությունը հնարավոր է միայն հրավերով, ինչը թույլ է տալիս ապահովել կրթական ծրագրի բարձր որակը և արդյունավետությունը։

Հերթագրվել

010283800 Հերթագրվել