Արյունաբանության, ուռուցքաբանության և գենետիկայի սիներգիա․ կլինիկական բժշկության ապագան 17-18․06․2025թ․

ՀՀ ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնը և Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնը համատեղ կազմակերպում են գիտագործնական միջոցառում՝ «Արյունաբանության, ուռուցքաբանության և գենետիկայի սիներգիա․ կլինիկական բժշկության ապագան» խորագրով գիտաժողով։

Միջոցառումը կմիավորի արյունաբանության, ուռուցքաբանության և գենետիկայի ոլորտների առաջատար մասնագետներին աշխարհի տարբեր երկրներից՝ Գերմանիայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Հունաստանից, Իսրայելից և Հայաստանից: Երկու օրերի ընթացքում դասախոսությունների և կլինիկական դեպքերի քննարկումների միջոցով կներկայացվեն ոլորտային վերջին թարմացումները։

Մասնակիցներին նաև հնարավորություն կընձեռնվի ծանոթանալու ժամանակակից կլինիկական գենետիկայի և օնկոհեմատոլոգիայի ոլորտներում նորագույն ձեռքբերումներին և դրանց կիրառմանը մեր երկրում։

Գիտաժողովը ներկայացված է ՇՄԶ հավաստագրման:

Այն տեղի է ունենալու հունիսի 17-18-ին, Երևան քաղաքում (Ռամադա Հոթել Երևանում)։

Թիրախային լսարան՝ արյունաբաններ, ուռուցքաբաններ, բժիշկ գենետիկներ, լաբորատոր գենետիկներ, լաբորատոր մասնագետներ, սրտաբաններ, նյարդաբաններ, անոթաբաններ, մանկաբարձ-գինեկոլոգներ, ընտանեկան բժիշկներ։

Հաղորդակցման լեզուներ՝ հայերեն և անգլերեն (ապահովված է համաժամանակյա թարգմանություն՝ հայերեն — անգլերեն, անգլերեն -հայերեն)։

Գրանցման համար՝ https://shorturl.at/DVw5P

Հարցերի և հավելյալ տեղեկատվության համար կարող եք զանգահարել +37477352691 հեռախոսահամարով կամ գրել pr.yeolyancenter@gmail.com էլ․ հասցեին։

Հերթագրվել

010283800 Հերթագրվել