Դուպլեքս հետազոտություն

Գործիքային ախտորոշման բաժանմունք

«Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի գործիքային ախտորոշման բաժանմունքը գործում է 1992թ․-ից։

Բաժնում գործում են հետևյալ ծառայությունները`

  • Համակարգչային շերտագրություն
  • Ռենտգենոգրաֆիա և ռենտգենոսկոպիա
  • Ուլտրաձայնային հետազոտություն
  • Անոթների դուպլեքս հետազոտություն
  • Էլեկտրասրտագրություն
  • Էխոսրտագրություն
  • Էնդոսկոպիա
  • Համակարգչային շերտագրություն

Դուպլեքս հետազոտություն

Դուպլեքս հետազոտության միջոցով հնարավոր է վաղ փուլում հայտնաբերել անոթային խնդիրները (աթերոսկլերոզ, թրոմբոզ, վարիկոզ), վերահսկել արյան շրջանառության խանգարումները, գնահատել վիրահատական միջամտություններից հետո անոթների վիճակը։

Հետազոտությունն անցավ է, անվտանգ և չի պահանջում հատուկ պատրաստում։ Այն հաճախ կիրառվում է ինչպես առաջնային ախտորոշման, այնպես էլ բուժման արդյունավետության հսկողության նպատակով։

«Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի գործիքային ախտորոշման բաժանմունքում իրականացվում է մարմնի հետևյալ հատվածների դուպլեքս հետազոտություն՝

  • Պարանոցի,
  • Ստորին վերջույթների,
  • Վերին վերջույթների անոթների։
# Անվանում Նմուշ Արժեք
1 Դուպլեքս հետազոտություն /գլխի, վերին վերջույթների անոթների, ստորին վերջույթների անոթների/ /1 հատված/ 13000 ֏
2 Վերին և ստորին վերջույթների դուպլեքս հետազոտություն - 24000 ֏
3 Վերջույթների և բրախիոցեֆալ անոթների դուպլեքս հետազոտություն - 35000 ֏