Home Նորություններ Բուժական պլազմաֆերեզի ծառայություն՝ արդեն Վանաձորում
Բուժական պլազմաֆերեզի ծառայություն՝ արդեն Վանաձորում
ՀՀ ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Արյան ծառայության Վանաձորի բաժանմունքում առաջին անգամ ներդրվել և հաջողությամբ գործում է ժամանակակից բուժական մեթոդ՝ պլազմաֆերեզը։

Այս նախաձեռնությունը մարզերում առողջապահության զարգացմանն ուղղված կարևոր քայլ է։ Նոր ծառայությունը, որը նախկինում հասանելի էր միայն Երևանում, այժմ իրականություն է նաև Լոռու մարզում՝ ապահովված բարձրակարգ մասնագետներով և առաջատար սարքավորումներով։
Պլազմաֆերեզը արդյունավետ մեթոդ է, որն օգնում է օրգանիզմից հեռացնել վնասակար նյութեր, տոքսիններ և հակամարմիններ՝ նպաստելով օրգանիզմի վերականգնմանը։ Այն կիրառվում է ավելի քան 200 հիվանդությունների բուժման մեջ, այդ թվում՝
- աուտոիմուն,
- ալերգիկ,
- մաշկային,
- թունավորումների,
- հեմատոլոգիական,
- նյարդաբանական և մի շարք այլ դեպքերում։
Այս քայլով «Յոլյան» ԱՈՒԿ-ի Վանաձորի բաժանմունքը դարձավ կարևոր կենտրոն մարզային բնակչության համար հասանելի նորարարական բուժօգնության ապահովման գործում։