Home Նորություններ Բժշկական հաստատությունների շրջանում անցկացվող արյունատվության արշավին միացել է Աբովյանի բժշկական կենտրոնը
Բժշկական հաստատությունների շրջանում անցկացվող արյունատվության արշավին միացել է Աբովյանի բժշկական կենտրոնը
Շարունակելով բժշկական հաստատությունների շրջանում իրականացվող արյունատվության արշավը՝ Արյան բանկի մեր թիմը այցելել է Աբովյան քաղաք։
Ռ. Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոնն ընդունել է Գավառի բկ-ի կողմից փոխանցված էստաֆետը և կազմակերպել արյունատվության ակցիա՝ ևս մեկ քայլ կատարելով կյանքի փրկության կարևոր գործում։








Կենտրոնի կողմից էստեֆետը փոխանցվել է Վարդենիսի հիվանդանոցին և առաջիկայում «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնը արյունատվության ակցիա կիրականացնի Վարդենիս քաղաքում։
Շնորհակալ ենք նախաձեռնությանը մասնակցելու և մշտապես արյան պաշարների համալրման հարցում մեզ աջակցելու համար։ Ձեր քայլը կարևոր է պացիենտներին ժամանակին օգնություն ցուցաբերելու հարցում։