HomeՆորություններԱրյան ընդհանուր քննությունը՝ առողջության կարևոր ցուցիչ
Արյան ընդհանուր քննությունը՝ առողջության կարևոր ցուցիչ
Արյան ընդհանուր քննությունը հնարավորություն է տալիս գնահատել արյան հիմնական բաղադրիչների՝ լեյկոցիտների, էրիթրոցիտների, թրոմբոցիտների և հեմոգլոբինի մակարդակն ու ֆունկցիաները։ Այս պարզ ու արագ քննությունը հաճախ առաջին քայլն է տարբեր հիվանդությունների վաղ հայտնաբերման և կանխարգելման գործում։
«Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի բժիշկ-արյունաբան Լիանա Համբարձումյանը «Բուժ Ինֆո — ՇԱՆԹ ՀԸ» հաղորդման շրջանակներում խոսել է արյան ընդհանուր քննության նշանակության, հանձնելու պարբերականության և դրա արդյունքում նկատված ֆունկցիոնալ շեղումների մասին։
Հիշեք՝ ժամանակին արված հետազոտությունը առողջության պահպանման կարևոր քայլ է։