«Ուզում եմ ողջ հայությանը կոչ անել, որ տարին մեկ անգամ դառնան արյան դոնոր, քանի որ մեր հայրենակիցները, հայ զինվորները կարող են ունենալ նրանց արյան կարիքը»,- այս մասին հորդորում է արյան դոնորը։
«Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Արյան ծառայության գծով փոխտնօրեն Անդրանիկ Շամիլյանի խոսքով՝ վերջին տարիներին դոնորների թիվը մոտ երեք անգամ աճել է, սակայն արյան պահանջարկը դեռևս չի համապատասխանում դոնորությունների քանակին, հատկապես՝ հազվադեպ արյան խմբերի դեպքում։
Եթե հակացուցումներ չկան, ցանկալի է տարեկան առնվազն 1-2 անգամ արյունատվություն կատարել․ պետք չէ սպասել արտակարգ իրավիճակներին։
CivilNet-ի մեր գործընկերը ներկայացրել է ռեպորտաժ՝ արյունատվության կարևորության մասին։