Home Նորություններ Արյան բանկի 5 մարզային բաժանմունքներում գործարկվել են ORTHO Workstation իմունաարյունաբանական հետազոտությունների գերզգայուն համակարգեր
Արյան բանկի 5 մարզային բաժանմունքներում գործարկվել են ORTHO Workstation իմունաարյունաբանական հետազոտությունների գերզգայուն համակարգեր
ՀՀ 5 մարզերի բնակիչների համար այլևս հասանելի է միջազգային չափանիշներին համապատասխան իմունաարյունաբանական տեսանկյունից բացարձակ անվտանգ արյան բաղադրամասերի պատրաստումը և օգտագործումը:
2024 թվականի հունվարից ՀՀ ԱՆ ««Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոն» ՓԲԸ-ի 5 մարզային բաժանմունքներում (Լոռի, Շիրակ, Արմավիր, Կոտայք և Սյունիք) գործարկվեցին ORTHO Workstation իմունաարյունաբանական հետազոտությունների գերզգայուն համակարգեր, որոնք հնարավորություն են տալիս տրանսֆուզիոլոգիական տեսանկյունից Էրիթրոցիտների 10 առավել վտանգավոր հակածինների տիպավորումով որոշել դոնորների ու ռեցիպիենտների արյան պատկանելիությունը ABO, Rh – Hr (Dd/Cc/Ee) և KEL(K1) համակարգերին, որը հնարավորություն է ընձեռնում.
- արյան բաղադրամասերի մասնագիտական ընտրության միջոցով արագ գտնել ռեցիպիենտների համար համատեղելի արյան բաղադրամասեր,
- բացառել անհատական համատեղելի, սակայն ալոիմունիզացիա առաջացնող էրիթրոցիտների ներարկումը ռեցիպիենտներին,
- ռեցիպիենտների ու դոնորների արյան անհատական համատեղելիության «Cross- match» թեստավորման 2-րդ՝ հակագլոբուլինային փուլը իրականացնել անփոխարինելի և գերզգայուն համարվող Կումբսի անուղղակի ռեակցիայով,
- դոնորների ու ռեցիպիենտների մոտ Կումբսի անուղղակի ռեակցիայով հայտնաբերել և նույնականացնել ալոիմուն հակաէրիթրոցիտար հակամարմինները և պահանջի դեպքում որոշել նրանց տիտրը (օրինակ՝ ռեզուս համակարգի հակա – D հակամարմինների),
- Կումբսի ուղիղ ռեակցիայով հայտնաբերել ֆիքսված հակաէրիթրոցիտար հակամարմինները։