Անհասկանալի ցան և ճարպերի մեծ քանակություն արյան մեջ․ բուժական պլազմաֆերեզը որպես արդյունավետ լուծում

Կլինիկական պատկեր և հետազոտություն

38-ամյա կնոջ մոտ արձանագրվել էր ամբողջ մարմնի մակերեսով տարածված, պրոգրեսիվ բնույթի ցանավորում (քսանտելազմա տիպի), որը պահպանվել էր երկար ժամանակ և դինամիկայում ցուցաբերել էր աճի միտում։ Ցանը ցավային սիմպտոմատիկայով չէր ուղեկցվում։ Մաշկաբանի կողմից նշանակված լաբորատոր հետազոտություններով հայտնաբերվել է լիպիդային ցուցանիշների ծայրահեղ բարձր մակարդակ․ խոլեստերինը՝ 28․5 մմոլ/լ, տրիգլիցերիդները՝ 97․28 մմոլ/լ։ Հերքվել է կոնտագիոզ մոլյուսկ ախտորոշումը։

Ախտորոշում և պատճառահետևանքային կապ

Պացիենտի մոտ ախտորոշվել է հիպերլիպիդեմիա և արտահայտված հիպերտրիգլիցերիդեմիա։ Նման վիճակը կարող է պայմանավորված լինել ընտանեկան հիպերլիպիդեմիայով, ինսուլին ռեզիստենտությամբ, շաքարային դիաբետի 2-րդ տիպով, մետաբոլիկ սինդրոմով կամ այլ նյութափոխանակային խանգարումներով։ Տվյալ դեպքում մաշկային ցանը հանդիսացել է արյան մեջ լիպիդների խիստ բարձր մակարդակի մաշկային դրսևորում։

Բուժում և արդյունք

Բուժման նպատակով ցուցվել է բուժական պլազմաֆերեզ։ Իրականացվել է երեք սեանս, զուգահեռ նշանակվել են նաև հակախոլեստերինային դեղամիջոցներ։ Բուժումից հետո արձանագրվել է արտահայտված դրական դինամիկա․ մաշկային ցանը գրեթե ամբողջությամբ անհետացել է, տրիգլիցերիդների մակարդակը նվազել է մինչև 6․87 մմոլ/լ, իսկ խոլեստերինը՝ մինչև 5․57 մմոլ/լ։Պլազմաֆերեզի արդյունքում արյան պլազմայից հեռացվել է խոլեստերինի և տրիգլիցերիդների ավելցուկային մասը, ինչի շնորհիվ բարելավվել են ինչպես լաբորատոր ցուցանիշները, այնպես էլ մաշկային պատկերը։

Հերթագրվել

010283800 Հերթագրվել