Հոկտեմբերի 3-6-ը Հայաստանից, Ֆրանսիայից, Իտալիայից, Գերմանիայից և Ռուսաստանից մի շարք առաջատար մասնագետներ համախմբվեցին մեկ հարթակում` քննարկելու միելոպրոլիֆերատիվ հիվանդությունների և սուր լեյկոզների ախտորոշման, բուժման ու հսկողության արդի մոտեցումները։
ՀՀ ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի, Հայկական արյունաբանական ասոցիացիայի, GREATLEAP COST Action և Transplant for Armenia-յի կողմից կազմակերպված հայ-ֆրանսիական գիտաժողովը նպաստեց մասնագիտական կապերի ամրապնդմանը, գիտելիքի փոխանակմանը և նոր համագործակցությունների ձևավորմանը։