«Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի հոգեբանասոցիալական ծառայության ղեկավար Ալիսա Քամալյանն ընտրվել է SIOP (Մանկական ուռուցքաբանության միջազգային միություն) Հոգեսոցիալական աշխատանքային խմբի համանախագահ։
Այս նշանակումը ձեռքբերում է ոչ միայն մեր մասնագետի, այլև ամբողջ թիմի և Հայաստանի համար։ Ալիսա Քամալյանի փորձառությունը և մասնագիտական որակները մանկական ուռուցքաբանության հոգեսոցիալական ոլորտում ճանաչված և գնահատված են ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային ասպարեզում։