Պլազմաֆերեզ ծառայությունը հասանելի է նաև Գյումրիում

«Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Արյան ծառայության Գյումրու բաժանմունքում իրականացվում է թերապևտիկ պլազմաֆերեզ։

Պլազմաֆերեզը բուժական մեթոդ է, որի ընթացքում արյունից առանձնացվում է պլազման՝ հեռացնելով հիվանդության ընթացքին նպաստող որոշ ախտաբանական բաղադրիչներ, իսկ արյան բջջային տարրերը վերադարձվում են օրգանիզմ։

Այս մեթոդը կիրառվում է տարբեր հիվանդությունների դեպքում՝ բժշկի ցուցումով, մասնավորապես՝ որոշ արյունաբանական, նյարդաբանական, աուտոիմուն և այլ հիվանդությունների համալիր բուժման շրջանակում։

Պլազմաֆերեզը կարող է էականորեն բարձրացնել բուժման արդյունավետությունը և բարելավել պացիենտի կլինիկական վիճակը։

Հերթագրվել

010283800 Հերթագրվել