Home Նորություններ Մարինե Մելիք-Անդրեասյանը մասնակցել է ՌԴ ԱՆ «Արյունաբանության ազգային բժշկական հետազոտական կենտրոնի» 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին
Մարինե Մելիք-Անդրեասյանը մասնակցել է ՌԴ ԱՆ «Արյունաբանության ազգային բժշկական հետազոտական կենտրոնի» 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին
«Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի բժիշկ-արյունաբան Մարինե Մելիք-Անդրեասյանը մասնակցել է ՌԴ ԱՆ «Արյունաբանության ազգային բժշկական հետազոտական կենտրոնի» 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին։



Միջոցառման շրջանակում նա «Յոլյան» կենտրոնի անունից հանձնել է Ա․Ա․ Բաղդասարովի անվան հուշամեդալը՝ արյունաբանության զարգացման գործում նշանակալի ներդրման համար։
Հատկանշական է, որ 1930-ականներին Ա․Ա․ Բաղդասարովի նախաձեռնությամբ Երևանում ձևավորվեց արյան ծառայության հիմքը․ ստեղծվեց Արյան փոխներարկման կոմիտեն, որը 1933-ին դարձավ Մոսկվայի կենտրոնական ինստիտուտի մասնաճյուղ՝ Ռուբեն Յոլյանի ղեկավարությամբ։ Այս գործընթացը հիմք դրեց Հայաստանում արյունաբանության զարգացմանն ու մեր կենտրոնի ստեղծմանը։
Մարինե Մելիք-Անդրեասյանը միջոցառմանը նաև հանդես է եկել ելույթով, որի ընթացքում ներկայացրել է «Յոլյան» կենտրոնի գործունեության այսօրվա ուղղություններն ու գրանցած արդյունքները՝ ընդգծելով դրանց դերը երկրի առողջապահական ոլորտում։
ԱՊՀ երկրների միջև արյունաբանության ոլորտում համագործակցության զարգացման և ամրապնդման գործում ունեցած ներդրման համար Մելիք-Անդրեասյանը պարգևատրվել է պատվոգրով։