Home Նորություններ Ուշադրություն․ այս նշանները կարող են վկայել երեխայի մոտ անեմիայի մասին / Մերի Պետրոսյան
Ուշադրություն․ այս նշանները կարող են վկայել երեխայի մոտ անեմիայի մասին / Մերի Պետրոսյան
«Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի մանկական արյունաբան Մերի Պետրոսյանը Բուժ Ինֆո — ՇԱՆԹ ՀԸ հաղորդման տաղավարում խոսել է սակավարյունության (անեմիա ) մասին։
Մասնագետը նշել է, որ կան նշաններ, որոնք կարող են վկայել երեխայի մոտ անեմիայի մասին։
Դրանցից են՝
- ընդհանուր թուլություն,
- գլխապտույտ,
- մաշկի գունատություն,
- եղունգների և մազերի փոփոխություններ,
- ախորժակի անկում,
- ոչ սննդային նյութեր ուտելու ցանկություն (կավ, հող, սառույց և այլն)։
Հարցազրույցի ընթացքում մանկական արյունաբանը անդրադարձել է նաև հետևյալ հարցերին՝
- ի՞նչը կարող է լինել երեխաների մոտ սակավարյունության առաջացման պատճառ։
- ո՞ր մթերքներն են հարուստ երկաթով և ինչո՞ւ է կարմիր միսը կարևոր երեխայի սննդակարգում։
- ինչպե՞ս է իրականացվում ախտորոշումն ու բուժումը։
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։