Home Նորություններ Միջազգային լավագույն փորձի տեղայնացում․ «Յոլյան» կենտրոնում շարունակում ենք հյուրընկալել առաջատար մասնագետների
Միջազգային լավագույն փորձի տեղայնացում․ «Յոլյան» կենտրոնում շարունակում ենք հյուրընկալել առաջատար մասնագետների
«Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում հյուրընկալվել է գերմանացի պրոֆեսոր Ստեֆան Բիելեկը, մանկական ուռուցքաբան-արյունաբան, ով ղեկավարում է Klinikum Stuttgart-ի մանկական ուռուցքաբանության, արյունաբանության և իմունոլոգիայի բաժանմունքը։



Այցի ընթացքում կենտրոնի մասնագետները պրոֆեսոր Բիելեկին ներկայացրեցին մանկական բաժանմունքների աշխատանքային գործընթացներն ու ենթակառուցվածքները։ Նա նաև այցելեց մանկական պալիատիվ խնամքի կենտրոն, որտեղ ծանոթացավ հիվանդների համակողմանի խնամքի կազմակերպման մոտեցումներին և կենտրոնի փորձին։
Պրոֆեսոր Բիելեկը տարիներ շարունակ կարևոր ներդրում է ունեցել սարկոմաների բուժման և հետազոտության ոլորտում։ Ակտիվորեն ներգրավված է եվրոպական կլինիկական հետազոտություններում և հանդիսանում է ոսկրային ուռուցքների ուսումնասիրման միջազգային խմբերի առաջատար մասնագետներից մեկը։ Նա մասնակցել է բուժման եվրոպական ուղեցույցերի մշակմանը և հեղինակել է բազմաթիվ գիտական հրապարակումներ։
Մենք բարձր ենք գնահատում միջազգային գործընկերների այցելությունները, որոնք նպաստում են փորձի փոխանակմանը, համագործակցության ամրապնդմանը և նոր մասնագիտական հնարավորությունների ստեղծմանը։