Home Նորություններ Վաղ հայտնաբերումը քաղցկեղի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցներից է․ Աստղիկ Ոսկանյան, Լիաննա Սաֆարյան/ Հանրային ռադիո
Վաղ հայտնաբերումը քաղցկեղի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցներից է․ Աստղիկ Ոսկանյան, Լիաննա Սաֆարյան/ Հանրային ռադիո
1 վայրկյանում, երբ մարդն իմանում է իր քաղցկեղ ախտորոշման մասին, փոխվում է իր և իր մտերիմների ամբողջ կյանքը։
Վաղ հայտնաբերումը քաղցկեղի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցներից է․ այն զգալիորեն մեծացնում է բուժման հաջողության հավանականությունը և փրկում կյանքեր։
Ձեր առողջությունը սկսվում է տեղեկացված որոշումներից։
Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակում Հանրային ռադիոյի «Ես առողջ եմ» հաղորդաշարի հյուրերն էին «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Գիտության գծով փոխտնօրեն, արյունաբան Աստղիկ Ոսկանյանը և Մեծահասակների ուռուցքաբանության և քիմիաթերապիայի կլինիկական բաժանմունքի ղեկավար, ուռուցքաբան Լիանա Սաֆարյանը։
Մասնագետներն անդրադարձել են արյան չարորակ հիվանդություններին և սոլիդ ուռուցքների՝
- առավել հաճախ հանդիպող տեսակներին,
- առաջին հնարավոր ախտանշաններին,
- վաղ հայտնաբերմանն ուղղված քայլերին,
- հիվանդության ախտորոշման հետ կապված վախերին։
Մենք կարևորում ենք ձեր առողջությունը։