Նյարդաբան

«Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի նյարդաբանական ծառայությունը գործում է 2012 թվականից։

Նյարդաբան՝ Նոռա Ռոբերտի Չախոյան

Նյարդաբանական համալիր աջակցություն է տրամադրվում՝

  • արյան համակարգի բարորակ ու չարորակ հիվանդություններով և սոլիդ ուռուցքներով պայմանավորված նյարդաբանական բարդությունների դեպքում (ներառյալ՝ քիմիաթերապիայի կամ ոսկրածուծի փոխպատվաստման փուլում գտնվող պացիենտներին),
  • նյարդաբանական խորհրդատվության կարիք ունեցող այլ անձանց։

Գործունեության հիմնական ուղղություններն են․

• կաթվածների և դրանց բարդությունների ախտորոշում ու բուժում,
• ծայրամասային նյարդային համակարգի հիվանդությունների բուժում (նևրիտներ, պլեքսիտներ, նեյրոպաթիաներ, ռադիկուլոպաթիաներ),
• նեյրոդեգեներատիվ հիվանդությունների բուժում (Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ, դեմենցիա),
• հենաշարժական համակարգի հիվանդությունների բուժում (օստեոխոնդրոզ, միջողային ճողվածքներ),
• նևրոտիկ և հոգեհուզական խանգարումների բուժում (նևրոզներ, դեպրեսիա, անհանգստության վիճակներ),
• նեյրոռեաբիլիտացիա (պացիենտների կյանքի որակի բարելավման նպատակով անհատական ծրագրերի մշակում)։

Նյարդաբանական ծառայությունը սերտորեն համագործակցում է կենտրոնի արյունաբանների և ուռուցքաբանների հետ՝ ապահովելով բազմամասնագիտական մոտեցում յուրաքանչյուր պացիենտի բուժման և վերականգնման գործընթացում։ Բացի այդ, քրոնիկ նյարդաբանական հիվանդություններ ունեցող պացիենտներին իրականացվում են նախնական խորհրդատվություններ և սահմանվում  երկարաժամկետ հսկողություն։

Հերթագրվել

010283800 Հերթագրվել